ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը դրական է գնահատում երկրի բնակչության 81 տոկոսը, չի հավանում 19 տոկոսը՝ վկայում են «Լևադա- կենտրոն» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի՝ փետրվարին անցկացված հարցման տվյալները։
Իրանում երեկ 10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններ էին, 4 իրանահայ պատգամավորի թեկնածուներից երկուսը՝ Կարեն Խանլարյանը (հյուսիսային ընտրատարածքում) և Ժորժ Աբրահամյանը (հարավայինում), ըստ նախնական տվյալների, ընտրվել են:
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ադրբեջանի վարկային վարկանիշը` «BBB-»-ից մինչև «աղբային» «BB+», հայտնում է Bloomberg-ը։
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:
Անցած շաբաթը լավագույնն էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Նա պայմանավորվեց Սաուդյան Արաբիայի հետ սառեցնել նավթի արդյունահանումը ներկա մակարդակի վրա, համաձայնագիր կնքեց ԱՄՆ-ի հետ Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման մասին՝ հիմնականում իր պայմաններով:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...